Հայերեն   English   Русский  

2020 թվականի պետական բյուջեով ԱԺ աշխատակազմին հատկացվող գումարը կավելանա 842 մլն դրամով


  
դիտումներ: 173

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին 2020թ. ՀՀ պետական բյուջեով կհատկացվի 6 մլրդ 96 մլն դրամ, ինչը 2019թ. համեմատ 842 մլն դրամով ավելի է: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 մլրդ 96մլն դրամ է նախատեսված բոլոր ծրագրերի և միջոցառումների համար, սա 2019թ. ծրագրային ցուցանիշի համեմատ 842 մլն դրամով ավելի է»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված ծախսերի շրջանակում նախատեսված են մի շարք որակական փոփոխություններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: