Հայերեն   English   Русский  

«Եթե ունենք ֆոնդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախարարն է կրկնակի ստանում, այլ ոչ թե մանկավարժը». Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  
դիտումներ: 360

Կառավարությունն իր անդամների աշխատավարձը պետք է բարձրացնի միայն ԱԺ-ի միջոցով և քննարկումների ճանապարհով:

Համաձայն եմ, որ պետական աշխատավարձերը լավագույն մասնագետներ ներգրավելու համար ցածր են։ Բայց արդյո՞ք Կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնելու միտում պետք է ունենա, երբ խոսում է ժողովրդի վիճակի, բարեկեցության մասին։ Ես ընդունում եմ, որ պատասխանատվությանը համարժեք չէ նախարարի աշխատավարձը, բայց այս պայմաններով են այդ նախարարները նշանակվել։ Եթե իրենք գիտեին, որ իրենց աշխատավարձը 800-900 հազար դրամ է, ինչո՞ւ էին համաձայնվում նախարար դառնալ։

Մտածում էին, որ հետո պարգևավճա՞ր կստանան. Արդյո՞ք այս Կառավարությունն այնպես է աշխատել, որ արդեն պարգևավճարներով որոշեն իրենց բարեկեցությունը: Թույլ տվեք չհամաձայնել։ Եթե ունենք հնարավորություն, ունենք ֆոնդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախարարն է կրկնակի ստանում, այլ ոչ թե մանկավարժը: Ուստի, առկա է իշխանության խոսքերի և գործողությունների հակասություն։

Factor.am-ի տաղավարում Մանե Թանդիլյանը զրուցել է վարչապետի գաղտնի որոշմամբ նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման և այդ առթիվ վարչապետի պարզաբանման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: