Հայերեն   English   Русский  

Խաղաղ օվկիանոսում ժայթքած հրաբխի արդյունքում նոր կղզի է առաջացել


  
դիտումներ: 706

Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում նոր կղզի է առաջացել: Այն առաջացել է ստորգետնյա հրաբխի ժայթքումից հետո, որը տեղի է ունեցել Տոնգայի թագավորությունից 45 կմ. հեռավորության վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Խունգա Տոնգա-Խունգա Խաապայ հրաբուխը, որի շնորհիվ առաջացել է կղզիհն, ժայթքել էր դեռևս դեկտեմբեր ամսին:

Մոտակայքով անցնող նավի անձնակազմի կողմից նկարահանած տեսանյութում ջրից բարձրացող ծուխ է նկատվում: Արդեն մի քանի օր անց արբանյակից արված լուսանկարներում կղզու ուրվագիծ է երևում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: