ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը տարածվել է ԱՊՀ-ից. Քննչական կոմիտեի նախագահ
դիտումներ: 240
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցությունը տարածվել է ԱՊՀ տարածքից։
Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը եւ Խաչատրյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։