Հայերեն   English   Русский  

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային ղեկավարը կայցելի Բաքու


  
դիտումներ: 559

Մարտի 16-ին եռօրյա այցով Ադրբեջան կայցելի ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գծով տարածաշրջանային ղեկավար Մարի-Պիեռ Պուարեն:

Նա կքննարկի հասարակությունից մեկուսացած երեխաների իրավունքների հարցի հետ կապված խնդիրները, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Այցի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հանդիպում կունենա փոխվարչապետի, արտգործնախարարի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի, կրթության նախարարի, երիտասարդության և սպորտի նախարարի, խորհրդարանի փոխխոսնակի, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների գործերով կոմիտերի ղեկավարի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: