Հայերեն   English   Русский  

«Իմ քայլի» պատգամավորի մեքենան վնասել են


  
դիտումներ: 80

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր առավոտյան ավտոմեքենան գտել է վնասված վիճակում։ Նա լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրառում կատարել:

«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում։

Մտածում եմ` միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որեւէ ատամի հետք չկա, իսկ տակի защитник կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչ ա։

Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»,-գրել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: