Բարսելոնան հանձնվում է. կատալոնցիները ինքնակամ գնում են բանտ, որպեսզի աջակցեն անջատողական առաջնորդներին
Ինչպես հաղորդում է տեղի La Vanguardia թերթը, երկրի խոշոր քաղաքների՝ Ժիրոնայի, Տառագոնայի, Լյեյդի և Բարսելոնայի դատական հաստատությունների առջև հերթեր են գոյացել: Ակտիվիստները ցանկանում են հայտարարել իրենց մեղավորությունն այն նույն հոդվածներով, որոնցով դատապարտվել են շարժման առաջնորդները:
Այս նախաձեռնությանն աջակցել է Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Կիմ Տորրան: Ինչպես գրում է El Pais-ը, երեկ առավոտյան Տորրան մի շարք կատալոնյան պաշտոնյաների ուղեկցությամբ գնացել է Բարսելոնայի արդարադատության պալատ և նույնպես ձևակերպել «մեղայականով ներկայանալը»:
«Մեզ չի կարող վախեցնել մեր իրավունքների իրացումը, անգամ մշտական սպառնալիքների պարագայում, անգամ այն արհամարհանքի պարագայում, որով վերաբերվում են մեզ»,- հայտարարել է Տորրան:
Կատալոնիայի ղեկավարը և ուրիշ ակտիվիստներ պահանջում են, որ իրենց նկատմամբ գործ հարուցվի 2017 թ. Կատալոնիայի անկախության համար ցույցերին մասնակցելու և 2017 թ. հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվեին մասնակցելու հիմքով:
Ժիրոնայի, Լյեյդի և Տառագոնայի դատական ատյանները հայտարարել են հավաքվածներին, որ պատրաստ են մի օրվա ընթացքում գրանցել ոչ ավելի, քան 25 մեղայական: Նման որոշում է ընդունել Կատալոնիայի գերագույն դատարանը, որպեսզի այդ արշավը կաթվածահար չանի դատական մարմինների ամենօրյա աշխատանքը:
Աղբյուրը՝ BBC