ԵՊՀ ռեկտորի տեղապահը զբաղված է աշխատողների աշխատավարձը բարձրացնելու հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով
«Համալսարանի ռեկտորի տեղապահը փոխանակ քննարկի ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը, զբաղված է հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները, ասենք թե ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ստեղնաշարի ու մկնիկի երկու գործողությամբ ջնջեցիք, բա հազարավոր համալսարանականների մտքից ոնց եք ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը:
Ուզում եք ջնջեք, ուզում եք նորից տեղադրեք, հարցը համալսարանի կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է և այն հրատապ ու անհապաղ լուծում է պահանջում: Հ.Գ. Սա էլ հեռացված նյութի հղումը