Հայերեն   English   Русский  

Շիրակում ձմեռ է եկել


  
դիտումներ: 387

Ինչպես նախապես հայտնել էին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղումնառատ է եղել: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի տարածաշրջաններում ձյան տեղումներ են, որոնք հիմա էլ որոշ հատվածներում շարունակվում են:

Թեև վաղ առավոտից ճանապարհները սպասարկող կազմակերպությունները սկսել են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքները, բայց ճանապարներին դեռ ձյան շերտ կա։

Մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան, վստահեցնում են Շիրակի մարզպետարանից:

Ձմեռը անսպասելի է եկել, քանի որ Շիրակի մարզում ջերմաստիճանը բավականին բարձր էր, թեև ազգաբնակչությունը իրազեկված է եղել տեղումների մասին:

- Ձյունը դադարել է, ճանապարհները բաց են, ոչ մի ահազանգ չեմ ստացել ոչ մի բնակավայրից, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:

Ձյան շերտի հաստությունը տարածաշրջանի ավելի հյուսիսային բնակավայրերում հասել է 10 սմ-ի: Համայնքի ղեկավարը նշեց՝ արտառոց չէ այս իրավիճակը, բնակիչները սովոր են. «Մենք տարի ենք ունեցել, որ հոկտեմբերի կեսից է ձյուն էկել: Դա անսպասելի բան չէր»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: