Ինչպես են սիրում բոլորիդ և նստում բոլորիդ վզին
Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում
Շինարարների աշխատանքն ու ներկառուցված պահարաները (հաշվի առնելով քառակուսի մետրերի չափերը) չեն կարող տեղավորվել 200 հազար դոլարի շրջանակներում։ Եթե այդքան էժանով ու այդպիսի որակով շինարարություն անող ու կահույք սարքող կա, թող տան նրանց կոնտակտները։
Նա անդրադառնում էր «բամբասանքներին», բայց համեստորեն ու պատահաբար շրջանցեց զրահապատ նոր գերթանկարժեք ավտոմեքենաների ու տասնայկ միլիոնավոր դոլարներով անձնական սպասարկման ինքնաթիռի գնում պլանավորելու մասին փաստերը։
Կարևորն այն է, որ ինքը սիրում է բոլորիդ, հպարտանում է բոլորովդ, խոնարհվում է բոլորիդ առաջ և ցույց տալիս, որ Ջորջ Օրուելը ղալաթ է արել, քանզի չի ունեցել համապատասխան երևակայություն։
Կարևորը՝ դուխով։