Հայերեն   English   Русский  

​Շարլիզ Թերոնը երազում է հարսի սպիտակ զգեստ կրելու և Շոն Պենի հետ ամուսնության մասին


  
դիտումներ: 1096

Դերասանուհի Շարլիզ Թերոնը հարցազրույց է տվել, որի ընթացքում ակնարկել է Շոն Պենի հետ կայանալիք հարսանիքի մասին: Գրում է Segodnya.ua-ն:

Շարլիզ Թերոնն այս տարի որպես հատուկ հյուր մասնակցել է Սան-Ռեմո երաժշտական փառատոնին: Փառատոնի ընթացքում դերասանուհին հարցազրույց է տվել և պատասխանել իր անձնական կյանքին վերաբերող մի քանի հարցերի:

Վերջինիս խոսքով՝ նա չի երազել հարսի սպիտակ զգեստ կրել անգամ երիտասարդ տարիքում:

"Ինձ դուր է գալիս մշտական հարաբերություններ ունենալ: Սակայն ես երբեք չեմ մտածել հարսի սպիտակ զգեստ կրելու մասին: Այժմ ես կարծես պատրաստ եմ իմ կյանքը փոխել", - հայտարարել է դերասանուհին:

39-ամյա Շարլիզը երբեք ամուսնացած չի եղել: Նրա կյանքը փոխվեց անցյալ տարի, երբ նա սկսեց հանդիպել Շոն Պենի հետ: 2014թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ դերասանը Շարլիզին ամուսնության առաջարկություն է արել և նրանք հարսանիքի են պատրաստվում:

Արևմտյան մամուլի փոխանցմամբ՝ Շոն Պենն այժմ զբաղված է դերասանուհու որդուն որդեգրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: