Նախագահ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին
դիտումներ: 278
Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:
Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ:
«Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը: