Հայերեն   English   Русский  

​Մոնիկա Բելուչին խոստովանել է ամուսնալուծությունից հետո իրեն ողջ և ազատ զգալու մասին


  
դիտումներ: 1075

50 տարեկան հասակում գեղեցկուհի դերասանուհի Մոնիկա Բելուչին կմարմնավորի Ջեյմս Բոնդի ընկերուհուն: Նրա համար գոյություն չունեն տարիք և հոգնածություն հասկացությունները: Գրում է Segodnya.ua.-ն:

"HELLO!" ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Բելուչին առանց ամուսնու կյանքը որպես ազատ է որակավորել և պատմել դստրերի հանդեպ ունեցած ահռելի սիրո մասին: Նա վստահ է, որ միայնակ կանայք ոչ թե միայնակ են, այլ ուղղակի ազատ են:

Բացի այդ դերասանուհին պատմել է, որ գրեթե մինչև 40 տարեկան հասակում չափազանց եսսասեր է եղել երեխաներ լույս աշխարհ բերելու մասին մտածելու համար:

Դերասան Վենսեն Կասելից տարիներ առաջ ամուսնալուծված Մոնիկան հայտարարել է, որ այժմ իրեն ողջ և ազատ է զգում: Նա անկեղծորեն երջանիկ է, որ ամուր առողջություն և հրաշալի երեխաներ ունի, որոնք իր կյանքի յուրաքանչյուր օրը երջանկացնում են և իմաստավորում:

20 և 30 տարեկան հասակում նա պատրաստ չէր նման հսկայական պատասխանատվության և մասամբ դրա պատճառը համարում է այն հանգամանքը, որ ընտանիքի միակ երեխան է եղել, իսկ դա միշտ մարդկանց եսասեր է դարձնում:

Սակայն հենց ճակատագիրը դերասանուհուն դուստր նվիրեց, նա ևս մեկ երեխա ցանկացավ ունենալ, որին ծննդաբերեց 45 տարեկան հասակում: Դերասանուհին գտնում է, որ դա մեծ հաջողություն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: