Մեքսիկան քաղաքական ապաստան է տվել Էվո Մորալեսին
դիտումներ: 547
«Մեքսիկայի ԱԳՆ-ն <...> որոշում է ընդունել մարդասիրական նկատառումներով քաղաքական ապաստան տալ պարոն Էվո Մորալեսին»,- ասել է նա մամլո ասուլիսում:- Հենց նոր ինձ զանգեց նախագահ Էվո Մորալեսը, որպեսզի ընդունի մեր առաջարկը: Նա պաշտոնապես մեզանից ապաստան է խնդրել»:
Մեքսիկայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը համարում է, որ «Մորալեսի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են» Բոլիվիայում: «Մենք արդեն դիմել ենք Բոլիվիայի ԱԳՆ-ին, որպեսզի միջազգային նորմերի համաձայն անվտանգ տեղափոխություն ապահովվի Մորալեսի համար»,- ասել է Էբրարդը: