«Սպայկա» ընկերությունը դիմել է ԵՏՀ «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով
Նրա խոսքով՝ այս դեպքում գլխավոր խնդիրը պանրի ծագումն է, դրա համար անհրաժեշտ է ստանալ ռուսական կողմի եզրակացությունը եւ հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա է կատարվել եզրակացությունն այն մասին, որ պանիրը հայկական ծագման չէ, հասկանալ, թե ինչպիսի լաբորատոր հետազոտություններ են կատարվել:
«Այնուհետեւ անհրաժեշտ է դրանք համեմատել մեր եզրակացությունների հետ եւ հասկանալ՝ պանիրը հայկական ծագման է, թե ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ է հարցը դնել ռուս մաքսավորների առաջ»,- նշեց նա:
Այն հարցին, թե արդյոք գոյություն ունեն արհեստական խոչընդոտներ, Մինասյանը պատասխանեց. «Ներդրված համակարգը, որը հիմնված է ռիսկերի վրա, ունի այն բանի բավականին օբյեկտիվ պատճառներ, որ ավտոմեքենաները կանգնեցնում են եւ ստուգումներ անցկացնում: Եթե տնտեսվարող սուբյեկտները համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դատարան դիմել փոխհատուցում ստանալու համար, բայց մեզ համար կարեւոր է հարցի էությունը հասկանալը»:
Պաշտոնյան նաեւ նշեց, որ «Վերին Լարսի» օբյեկտիվ խնդիրը տեխնիկական է եւ կապված է թողունակության հետ, որը սահմանափակված է մինչեւ 300 ավտոմեքենա, մինչդեռ ավտոմեքենաների հոսքն այնտեղ այսօր 3 անգամ ավելի է: «Սուբյեկտիվ խնդիրը կապված է վստահության հարցի հետ, որը պետք է լինի ԵՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջեւ: Անհրաժեշտ է հանգել նրան, որ Հայաստանի մաքսային ծառայության դրոշմով ապրանքները ռուսական մաքսատունը չստուգի եւ ավտոմեքենան բաց թողնի, իսկ դրա համար անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որպեսզի սահմանին բաց թողնվող արտադրանքի օրինականության վստահություն լինի»,- եզրափակեց Կարինե Մինասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Վերին Լարս» անցակետում երկար ժամանակ կանգնելուց հետո առանց փորձագիտական գրավոր եզրակացության՝ ռուս մաքսավորները 21 տոննա պանրով ավտոմեքենաները հետ են ուղարկել Հայաստան: