Միացյալ Նահանգները ցանկանում է ձեռք գցել Սիրիայի նավթը. Լավրով
Դրա համար ամերիկացիները Եփրատի արևելյան ափին «անում է ամեն ինչ, որ քվազիպետական կառույց ստեղծի»: Նա ներգրավում է Պարսից ծոցի երկրները, որպեսզի նրանք իրենց միջոցները ներդնեն «տեղական վարչակազմերը» ստեղծելու գործում, որոնք ձևավորվում են ընդդիմադիր սիրիական զինվորական կառույցներից, ինչպես նաև քրդերից:
Այդ ամենը նրանք անում են «անթաքույց», որպեսզի Սիրիան մասնատեն և վերահսկողություն ունենան նավթի վրա, ասել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Regnum գործակալությունը, Լավրովը նոյեմբերի 12-ին մասնակցում է Փարիզում խաղաղության համաժողովին: Փարիզում Լավրովն արդեն արտահայտվել է «արևմտյան գործընկերների» այն հայտարարություններին, թե Մոսկվան Մերձավոր Արևելքի «համաշխարհային ոստիկան» է. դա Արևմուտքում իրենք են հորինել, իրականում Սիրիայում իշխանության ղեկին օրինական կառավարություն է: