Մեր քաղաքացիները ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք և ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից». Մակունցը՝ դատական համակարգի մասին
«Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք և ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից»: Սակայն, մենք դա չենք անելու»,-ասել է նա:
Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում:
«Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ պատճառով է այնտեղ գտնվում ռազմակայանը. Պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմք չկա», - ի պատասխան նշեց Լիլիթ Մակունցը:
Նրա համոզմամբ, այսօր եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից, այլ՝ հիմնվելով երկկողմ շահերի վրա: