Հայերեն   English   Русский  

Բարեբախտաբար թե դժբախտաբար, մեր խելագար-հանցագործ-հրեշները, աշխարհին չեն ձեռնոց նետել, այլ ընդամենը սեփական ժողովրդին ու սեփական երկրի հերն են անիծում


Վարդգես Օվյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 453

Ամեն անգամ մեծ մոլագարի՝ Հիտլերի մասին վավերագրական կադրեր նայելով, տեսնելով, թե ժամանակին մի ողջ ժողովուրդ ինչպես էր հարբել այդ խելագար հրեշով,

թե ինչպես էին ձեռքները մեկնած, փորձում դիպչել նրա թիկնոցի ծայրին կամ կոշիկներին, զարմանում եմ, թե մի խեղկատակ, խելագար, հանցագործ ինչպես է կարողացել կախարդել միլիոնավոր իր հայրենակիցներին։

Բայց հետադարձ հայացք ձգելով մեր վերջին 30-ամյա պատմությանն ու ներկային, սկսում եմ հասկանալ, որ պատմությունը հաճախ է նման չար ու դաժան կատակներ անում տարբեր ժողովուրդների հետ։ Երեք տասնամյակ է ազգովի մենք ևս դարձել ենք խելագար, հանցագործ, խեղկատակ կուռքերի գերին։
Բարեբախտաբար թե դժբախտաբար, մեր խելագար-հանցագործ-հրեշները, աշխարհին չեն ձեռնոց նետել, այլ ընդամենը սեփական ժողովրդին ու սեփական երկրի հերն են անիծում։
Չգիտեմ, թե երբ է ավարտվելու այս մղձավանջը։ Մարդ ընդամենը մի կյանք ունենա, և այդ կյանքը տականքի, խելագարների, ճիվաղների ու հրեշների տիրապետության տակ ապրի՞...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: