Թուրքիայում հեղաշրջմանը մասնակից լինելու կասկածանքով 133 զինվորականի ձերբակալության թույլտվություն են տվել
դիտումներ: 220
Այդ մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով NTV հռուստաընկերությանը:
Ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում միաժամանակ հանրապետության 44 մարզերում: Կասկածյալների թվում 82 մարդ գործող զինվորական է:
2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինուժի մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ արեցին: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված հեղաշրջողներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ ստացավ: Հեղաշրջման նախապատրաստման համար Անկարան մեղադրում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին: