Հոնկոնգի իշխանությունները կոչ են արել ԱՄՆ-ին չխառնվել իրենց ներքին գործերին
դիտումներ: 230
Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը:
Այսօր ՉԺՀ այդ հատուկ վարչական շրջանի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլերը «ավելորդ և անթույլատրելի» են: Նշվում է նաև, որ մեգապոլիսի տարածքում ապրում է 85 հազար ամերիկյան քաղաքացի և բիզնեսմեն, գործունեություն է ծավալում ԱՄՆ 1344 ընկերություն, որոնցից 278-ն այստեղ տարածաշրջանային գրասենկներ ունեն:
«Որևէ արտասահմանյան օրենսդիր մարմին որևէ ձևով չպետք է խառնվի Հոնկոնգի ներքին գործերին»,- շեշտել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը: