Հայերեն   English   Русский  

Ես նոր եմ հասկանում, թե ինչու են Ձեր կողմնակիցները այդպես հայհոյում մարդկանց։ Ձեզանից են սովորում։


Դավիթ Վանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 268

Լափամանն ի՞նչն է։ Սա ի՞նչ բառապաշար է։

Քաղաքական պաշտոն եք վարում, քաղաքական հակառակորդներ ունեք։ Նրանց մասին լափամանով խոսել, նշանակում է նրանց վերաբերվել որպես շների։ Կամ, եթե նրանք կտրվել են լափամանից, ու այն հիմա Ձեր ձեռքերում է, այլևս լափամա՞ն չէ։ Ձեր հակառակորդները, այսինքն, շու՞ն են։ ես չեմ հասկանում։ Նույնիսկ եթե դրախտ դարձնեք Հայաստանը, մարդկանց միջով անցնելու, նրանց պատիվը ոտնատակ տալու իրավունք չունեք։ Ես նոր եմ հասկանում, թե ինչու են Ձեր կողմնակիցները այդպես հայհոյում մարդկանց։ Ձեզանից են սովորում։

Ես ուզում եմ որ իմ Երկրի ղեկավարները բարձր լինեն և ինձ՝ հասարակ ընտրողիս, համապատասխանեն։

Դեպի Արարատ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: