«Չպետք է այլևս հավատալ բարի հեքիաթին, թե թագավորը լավն է, իսկ բոյարները՝ վատը». նախկին նախարար
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը չի կատարում իր նախընտրական խոստումները:
«Երեկ ես բացեցի նախընտրական ծրագիրը: Առաջին օրենքը, որ խոստացել էր մտցնել Զելենսկին, ժողովրդաիշխանության մասին է, այսինքն՝ հանրաքվեներ, հարցումներ: Ծրագիրը կոչվում է «Իմ երազանքի Ուկրաինան»: Մի՞թե այդքան դժվար է հարցնել մարդկանց, թե ինչ են ուզում: Հաջորդը, որ նա խոստացել է, բաց ցուցակներով ընտրություններն են: Որտե՞ղ է օրենքը: Նա խոստացել է, որ կոճակասեղմման համար ինքնաբերաբար կզրկվեն մանդատից: «Ժողովրդի ծառայի» կոճակ սեղմողներ տեսե՞լ եք: Նրանց զրկե՞լ են մանդատից»,- զայրացել է նախկին նախարարը:
Լուկաշը ընդգծել է նաև, որ երկիրը սպասելու ժամանակ չունի, թե երբ խոստումները կսկսեն կատարվել:
«Չպետք է այլևս հավատալ բարի հեքիաթին, թե թագավորը լավն է, իսկ բոյարները՝ վատը»,- ամփոփել է նա:
Ավելի վաղ նախկին նախարարը «112 Ուկրաինա» ալիքի եթերում նշել էր չորս հայտանշան, որոնք ցույց են տալիս Ուկրաինայում խաղաղարար գործընթացի հարցում Զելենսկու կեղծ դիրքորոշումը: