Հայերեն   English   Русский  

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն


  
դիտումներ: 138

Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 միլիոն ՀՀ դրամ գումար:

Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչև նոյեմբերի 12-ը աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով մերժվել է 19 դիմումատուի դիմում, որից 15-ը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը թեթև վնասվածք ստացած լինելու հիմքով, 4-ը՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով»,- նշեցին Արդարադատության նախարարությունից:

«2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցությունստանալու իրավունք ունեն՝

1) 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրություններիարդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետությաննախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելուգործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձիառողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում ենդատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

2008 թվականի մարտի 1- 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժածանձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցությանտրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումիքննարկման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսիթիվ 990-Նորոշմամբ:

Մասնավորապես՝ սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումնիրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համարդիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող եններկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետոերեք տարվա ընթացքում, ինչպես նաև ամրագրվել է, որ ստացված բոլոր փաստաթղթերիհամադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազորմարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը ևտրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը:

Ընդ որում՝շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալուիրավունք ունենալու հանգամանքը: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելուդեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարըփոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: