Հայերեն   English   Русский  

Դատի չտվողի... Նարեկ Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին


Նարեկ Սամսոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 191

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և տեսանյութով անդրադարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հնչեցրած արտահայտություններին՝ իր անձի վերաբերյալ:

«-Ինչպես լինել 40 տոկոսանոց գործազրկություն ունեցող երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան և ցոպ ու շվայտ կյանքը անցկացնել «ո՞վ իրա ծնունդին 290 հազար դրամ չի ծախսում»-ի տակ,

-Փաստեր, Փաստեր, Փաստեր. ԱԺ նախագահը «գումար չունի» հեռուստացույց գնելու համար, իշխանափոխությունից հետո վարկով մեքենաներ և հիփոտեկով տուն է վերցրել, բայց նախկինում «ավելի լավ էր ապրում»... ճնշում է գործադրում մասնավոր բիզնեսի նկատմամբ

-Ինչպես են որոշակի «պրիմիտիվ» իդիոտներ կուլ տալիս իշխանական էժանագին ագիտպրոպի խայծը և ինչից է իրականում կատաղած ԱԺ նախագահը,

-Պլանքաշ. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո լինելը համարել էր փարիսեցիություն», խոտերի սիրահար պաշտոնատար անձանց բոլորին հրավիրում եմ իմ դեմ դատական հայց ներկայացնելու,

-Դանիել Իոաննիսյանի պնդմամբ` «...սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMX X6 է առել», մի կին էլ գրել էր` «2008-ից եմ ճանաչում, ժամանակին նիհար տղա էր, էդ ոնց է եղել որ տենց չաղացել է», լրագրող Փայլակ Ֆահրադյանի զարմանքը...»,-գրել է Սամսոնյանը և տեսանյութ հրապարակել.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: