Հայերեն   English   Русский  

Սարգիս Օհանջանյանը ևս 1 ամիս կմնա կալանքի տակ. դատարանը երկարացրեց ժամկետը


  
դիտումներ: 196

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել

մեկ ամսով երկարաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը:

Նախաքննական մարմնի միջնորդությամբ՝ Սարգիս Օհանջանյանը պետք է կալանքի տակ մնար ևս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու և դա տեսանկարահանելու պատճառով են կալանավորվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: