Հայերեն   English   Русский  

Գյումրիում վագոն տնակն ամբողջությամբ այրվել է


  
դիտումներ: 408

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 03:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 117 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին, մարվել՝ 04:40-ին:

Վագոն-տնակը (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: