Հայերեն   English   Русский  

Շիրակի մարզում այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ


  
դիտումներ: 372

Նոյեմբերի 25-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզում՝ 9-րդ և 10-րդ ուղեկալների միջնամասում գտնվող Խարկով բնակավայրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՌԴ սահմանապահ զորքերի 30 զինծառայող և 4 միավոր տեխնիկա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: