Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 22-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 142 դեպք


  
դիտումներ: 294

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 142 դեպք, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և սպառնալիքի՝ 5-ական, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, թմրանյութի իրացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման, ապօրինի ձեռնարկատիրության և ջրերն աղտոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: