Հայերեն   English   Русский  

«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի համար բերված կոշիկի մեջ թմրանյութ էին թաքցրել


  
դիտումներ: 78

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Լ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.6, 1.4 և 3.1 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: