Հայերեն   English   Русский  

Գործադիրը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ ռազմավարությունը


  
դիտումներ: 36

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ին, հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ռազմավարության և ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու եւ հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը:

Ջանջուղազյանը նշեց, որ ռազմավարության նպատակներն են՝ բարձրացրել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականությունը:

Ոազմավարությունում արտացոլվել են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված Կառավարության հանձնարառություները, որտեղ առաձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,

Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը և բարելավումը,

Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը,

Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը,

Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,

Ֆինանսական կարգապահության բարելավումը,

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,

Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի մեծացումը,

Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,

Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,

ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,

Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,

Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները և միջազգային փորձն ու ստանդարտները՝ մասնավորապես Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) քարտուղարության 2016 թվականի «Պետական ֆինանսների կառավարման գնահատման շրջանակը», որը համապարփակ է և հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում պլանավորված նպատակների նկատմամբ եւ արտացոլում է գործող ընդունելի գործելակերպը։

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետեւյալ թվով 14 ոլորտները՝

Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․

Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,

Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,

Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,

Պետական պարտք,

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,

Կորպորատիվ հաշվապահական հաշվառումեւ աուդիտ,

Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),

Պետական գնումներ,

Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,

Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,

Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,

ԿՖԿՏՀ ներդրում:

Հաշվի առնելով, որ ԿՖԿՏՀ ներդրումը ՊՖԿ հիմնարար եւ առանցքային բարեփոխումներից մեկը է, ուստի վերջինիս ներդրումը կպահանջի վերանայումներ եւ ներդաշնակեցում ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում: Հաշվի առնելով ԿՖԿՏՀ-ի ներդրման կարեւորությունը սույն ռազմավորությունում այն ներկայացվում է որպես առանձին ոլորտ։

Ռազմավարության նախագիծը ներառում է հիշյալ 14 ոլորտների թվով 27 բաղադրիչներ ընդհանում 56 թիրախներով եւ 63կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով։

Պետք է նշել նաեւ, որ ՊՖԿ որպես մեկ ամբողջական ոլորտի գնահատականը կարող է իրականացվել միայն միջազգային մասնագիտացած կառույցների կողմից կամ աջակցությամբ, քանի որ ՊՖԿ համակարգը համապարփակ է եւ պետք է գնահատվի միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությամբ սահմանված գնահատականին համապատասխան:

ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: