Հայերեն   English   Русский  

​ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը


  
դիտումներ: 978

Սույն թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա, 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը:

Երկօրյա գիտական նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության առաջատար մասնագետներ՝ երաժշտագետներ, գրականագետներ, արվեստաբաններ և ճարտարագետներ, ովքեր հանդես կգան գիտական զեկուցումներով՝ նվիրված հայմեծերգահան, վարդապետԿոմիտասիկյանքինևգործունեությանը:

Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի ԱրզականիՀՀԳԱԱգիտաժողովներիտանը, որտեղնոյեմբերի 30-ինտեղիկունենաՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորիծննդյան 150-ամյակիառթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:

Գիտական նստաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝ ՄայրԱթոռՍուրբԷջմիածնում, հոբելյանական համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ղեկավարությամբ ՀՀ ազգային հերոս, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանիև ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի:

Գիտական նստաշրջանը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀՀ ԿԳՄՍՆԳիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: