Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշքեկում գագաթաժողովի ժամանակ 15 փաստաթուղթ են ստորագրել


  
դիտումներ: 411

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշքեկում գագաթաժողովի ժամանակ 15 փաստաթուղթ են ստորագրել, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ղրղզստանի մամուլի ծառայությունում:

«ՀԱՊԿ հերթական նստաշրջանի արդյունքներով, որը տեղի է ունեցել այսօր՝ Նոյեմբերի 28-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահությամբ, ստորագրվել է 15 փաստաթուղթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ կողմերը համաձայնության են հասաել միջազգային փոխգործակցության եւ համագործակցության կատարելագործման մասին՝ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով, ինչպես նաեւ ամրագրել են Հայրենական մեծ պատերազմում 75-ամյա Հաղթանակի պատվին միջոցառումների ծրագիրն ու համաձայնեցրել տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազեցմանն ուղղված հավելյալ միջոցները:

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին մասնակցել են Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: