Հայերեն   English   Русский  

Բացառիկ իրավիճակ է․ Արթուր Դավթյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին


  
դիտումներ: 120

Բացառիկ իրավիճակ է։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

Հարցին՝ հույս ունեն, որ Ռուսաստանում գտնվող Կոստանյանը կկալանավորվի, Դավթյանն ասաց․ «Մեր գործը հույս ունենալով կամ հույսով չէ։ Կան ընթացակարգեր սահմանված, մեր պարտնք է այդ ընթացակարգն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել։ Գիտեք՝ յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է այս իրավիճակներումորոշումներ կայացնում, թեև այս սուվերենությունը անսահմանափակ չէ, կոնվենցիաներն ունեն նաև հստակ և կատեգորիկ կարգավորումներ, յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է լուծումներ ստանան այդ հարցերը»։

Հարցին՝ ինքը կապ հաստատե՞լ է Կոստանյանի հետ, գլխավոր դատախազը պատասխանեց․ «Անկեղծ ասած չէ, անձամբ։ Քննիչն է կարծեմ կապ հաստատել, բացառիկ իրավիճակ է, շատ հրապարակային շփումներ են եղել, բոլորդ տեղյակ եք այդ մասին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հետախուզում է հայտարարվել Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս սեպտեմբերին «Մարտի 1–ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: