Հայերեն   English   Русский  

​Իրաքում մի օրում 40 մարդ է զոհվել բողոքի ցույցերում


  
դիտումներ: 305

Բաղդադում և Իրաքի հարավում անկարգությունների հետևանքով անվտանգոության ուժերի գործողություններից 40 ցուցարար է զոհվել:

Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, որը իր տեղեկությունները քաղել է բժշկական պաշտոնյաներից և անվտանգության ուժերի ներկայացուցիչներից, որոնք տեղեկությունները հայտնել են անանուն մնալու պայմանով:

Վերջիններիս խոսքով՝ 36 ցուցարար սպանվել է, 245-ը վիրավորվել Իրաքի Նաջաֆ քաղաքում, երբ հրկիզել են իրաքյան հյուպատոսությունը: Եվս 4 ցուցարար գնդակահարվել է մայրաքաղաքում, 22 մարդ վնասվածքներ է ստացել:

Իրաքում 2019 թ. հոկտեմբերի 1-ին սկսված ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 350 մարդ, հազարավորները վիրավորվել են:

Սկզբում ցուցարարները պահանջում էին իշխանություններից ուշադրություն դարձնել գործազրկությանը երիտասարդության շրջանում և կոռուպցիային, այնուհետև սկսեցին ներկայիս քաղաքական համակարգը փոխելու պահանջներ հնչել:

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին խոստացել է փոփատեղումներ կատարել կառավարությունում, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնել սոցիալական ոլորտում, սակայն ցուցարարները դժգոհ են մնացել: Այժմ նրանք հանդես են գալիս ողջ քաղաքական ղեկավարության, ներառյալ՝ վարչապետի հրաժարականի պահանջով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: