Հայերեն   English   Русский  

1 տարում ՀՔԾ քննած գործերով վերականգնվել է 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարում․ Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 99

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՔԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ

Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննված գործերով վերականգնվել է պետության հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում:

«Հանրության շրջանում շատ են քննադատությունները, թե ինչ եղան այդ գործերը: Այդ քննադատություններին երբեմն ես էլ եմ շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում: Երբ այս կարգի մտահոգությունները հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչու այսքան ժամանակում այսքան վնաս վերականգնվեց, ինչու մեծ մասը չվերականգնվեց, մտահոգությունը դա չի, այլ այն, որ մարդիկ իրենց ծանոթ տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից 6 ամսի, մեկ տարի հետո բլորը կմոռանան, էթե ինչի համար ենք հավաքվել եւ տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, կորցնել օրակարգը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: