Հայերեն   English   Русский  

Ֆրանսիական մի շարք կազմակերպություններ Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրություն են հայտնել. Ժոնաթան Լաքոտ


  
դիտումներ: 242

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին և ձեռքբերումներին: Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ժոնաթան Լաքոտը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ ևս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալող հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը և ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր և ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: