Հայերեն   English   Русский  

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը Հնդկաստանից ուղևորվել է Մյանմար


  
դիտումներ: 872

Հինգշաբթի օրը արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, դուրս է եկել Հնդկաստանի Վարնասի քաղաքից և ուղևորվել Մյանմար:

Ինքնաթիռի շվեդ երկու օդաչուները նախատեսում են շուրջրերկրյա ճամփորդություն կատարել հինգ ամսվա ընթացքում:

Solar Impulse 2 կոչվող առանց վառելիքի աշխատող ինքնաթիռը լիցքավորվում է թևերի վրա տեղակայված ավելի քան 17,000 արևեային վահանակներով, որոնք լիցքավորում են ինքնաթիռի մարտկոցները՝ հնարավորություն տալով թռչել և՛ ցերեկվա, և՛ գիշերվա ընթացքում: Մեկ տեղանոց ինքնաթիռը Մյանմարում վայրէջք կկատարի հինգշաբթի երեկոյան:

Ինքնաթիռի ճանապարհորդությունը սկսվել է անցած շաբաթ Աբու Դաբիից դեպի Օման:

Այնուհետև Օմանի Մուսկատ քաղաքից այն 1,465 կմ թռչել է Հնդկաստանի Ահմադաբադ քաղաք, որը 16 ժամ է տևել:

Solar Impulse 2-ը իր 35,000 կմ ճամփորդության ընթացքում 12 կանգառ կկատարի՝ ներառյալ երկու կանգառ Չինաստանում՝ նախքան Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելը: Այն այնուհետև վայրէջք կկատարի Հավայներում, որից հետո Միացյալ Նահանգների միջինարևելյան և արևելյան ափերին՝ նախքան Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: