Հայերեն   English   Русский  

«Մենք բացասական դիրքորորշում ունենք»․ Գաբրիել Բալայանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին


  
դիտումներ: 414

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայելու մասին, ասաց, որ

իրենք բացասական դիրքորորշում ունեն այսօր գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով։

«Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ արդյոք խմբակցությունում քննարկվել է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքը։ Մենք որպես գործադիր իշխանություն հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է 1 ամսում արագացված զինվորական ծառայություն անցնել, Բալայանն արձագանքեց․ «Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։

Նրա խոսքով՝ մինչ նախագծի հրապարակումը աշխատանքային քննարկում է եղել, որտեղ հնչեցվել է ՊՆ-ի դիրքորոշումը։

«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրություն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»,-նշեց Բալայանը։

Հարցին՝ ինչպես պատգամավորն է նշում, որ այդ գումարներով լողավազաններ կարելի կլինի կառուցել զորամասում, արդյոք պետք են լողավազաններ զորամասերին, Բալայանն ասաց․ «Մենք բոլոր զորամասերում ունենք մարզասարքեր, ամեն ինչի կարիք էլ կարող է լինել զորամասում։ Մեր առաջնահերթությունները նշել ենք։ Չեմ բացառում, որ մենք մի օր ունենանք այնպիսի զինված ուժեր, որ զորամասերը սպորտի և գիտության ամենավերջին նվաճումներով հագեցած լինեն, օրինակ լողավազան, մարասարքեր, բայց այս փուլի համար մենք մեր առաջնահերթությունները նշել ենք»։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: