Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը


  
դիտումներ: 950

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի ընթացքում հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը: Համապատասխան հաղորդագրություն տարածվել է Սպիտակ Տան կողմից: Գրում է Russian.rt.com-ը:

“Նախագահը հաստատել է ԱՄՆ-ի հաստատակամությունը մերձավորարևելյան խնդրի լուծումը` երկու պետությունների ստեղծման հիման վրա”, - նշվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ "Լիկուդ" կուսակությունը ղեկավարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաղթանակ էր գրանցել այս շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, իսկ նախքան ընտրությունների սկիզբը հայտարարել էր, որ իր վերընտրման դեպքում պաղեստինյան պետություն չի ստեղծվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: