Հայերեն   English   Русский  

Ինչպես և սպասում էի՝ պլանավորած հարցեր և պարապած պատասխաններ. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանի հարցազրույցի մասին


  
դիտումներ: 79

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Հ1»-ին տված վերջին հարցազրույցին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բարև Ձեզ, պրն․ Մարության,

դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես եւ սպասում էի՝ պլանավորած հարցեր եւ պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին և ի՞նչ էիք հագած այդ հանդիպմանը։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե պատասխանեցիք մեր կողմից բարձրացրած հարցերի գոնե 5 %-ին։

Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք, եւ Դուք, ի պաշտոնե, պարտավոր կլինեք պատասխանել մեր հարցերին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: