Երեկ դուք խոսում էիք ատելության քարոզի մասին, բայց Ձեր ելույթը ծայրից ծայր ատելության քարոզ էր և մուննաթ». Հրաչյա Հակոբյանը՝ Անի Սամսոնյանին
դիտումներ: 512
«Ժողովրդի վստահությունը վայելող ուժի հետ խոսում եք էդ տոնով, հետո գնում, նստում եք համակարգչի մոտ ու տեսնում եք, որ ֆեեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում: Գալիս եք, այս ամբիոնից ասում ենք՝ ատելության խոսք եք քարոզում: Ախր, ո՞նց կարելի է: Մենք ընդհակառակը, որեւէ պաշտոնյայի կողմից դուք չեք լսի, որ ողջունեն նման գործելաոճը, նման մեկնաբանությունները: նորից խորհուրդ եմ տալիս՝ մի արեք նման արտահայտություններ, որքան էլ ձեզ այդ ելույթները դուր չգան»,-ասաց նա: