Հայերեն   English   Русский  

«Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա այս ԱԺ-ում վարչապետ չէր ընտրվելու». «Քանի՞ գլխանի էիք, որ չընտրեիք». ԱԺ-ում շարունակվում է թեժ իրավիճակը


  
դիտումներ: 184

Ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնել. եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, եւ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղից հարց ուղղեց. «Ի՞նչ պետք է անեիք, եթե չընտրեիք: Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեիք»:

Նաիրա Զոհրաբյանը, ով արդեն իջել էր ամբիոնից, տեղից ինչ-որ բաներ էր բղավում, որը չէր լսվում, միայն լսվեց, որ Ալեն Սիմոնյանին ասաց. «Ձեզ չափավորեք»:

Նիստը վարող Արարատ Միրզոյանը նշեց, որ ելույթներն այս դահլիճում ունենում են ամբիոնից:

«Անգամ մեղադրանքները պետք է լինեն քաղաքակիրթ բանավեճի միջոցով, այս ամբիոնից: Եկեք երկակի ստանդարտներ չկիրառենք: Երբ վիրավորանք է այն կողմի նկատմամբ, արձագանքում եք, երբ հակառակն է՝ չեք արձագանքում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: