Հայերեն   English   Русский  

Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով. Նա այսօր ազատ կարձակվի


  
դիտումներ: 114

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Այս մասին հայտնում են Վարդանյանի փաստաբանները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։

Արա Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարելով որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: