Հայերեն   English   Русский  

Նիկոլն իր ապաշնորհ իշխանությամբ ունակ չէ ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 80

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հյաստանն ու Արցախը մեծ աղետի տանողը

Այս իշխանություններն ամեն գնով հանրությունից թաքցնելու են Արցախյան բանակցային սեղանին առկա ցանկացած տեղեկություն: Դրա համար Նիկոլը պատրաստ է անգամ հետմահու հետախուզում հայտարարել Անվար Սադաթին և կալանավորման սանկցիայով մտնել դատարան: Սա ուղղակիորեն նշանակում է, որ Նիկոլն իր ապաշնորհ իշխանությամբ ունակ չէ ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը և, որ Նիկոլի օրոք մենք վաղ թե ուշ կորցնելու ենք Արցախը: Արցախը կորցնելը ժամանակի և «տեխնիկայի» հարց է այլևս ու այդ խարանը հավերժ մնալու է Նիկոլի իշխանության, նիկոլի ՕԵԿ-ական ընդդիմության և իշխանազավթմանը «ջուր տանողների» վրա:

Հ.Գ. Ադրբեջանն ունի հստակ օրակարգ, որը ներկայացրել է, հայկական կողմից մենք որևէ պաշտոնական օրակարգ չենք լսել բացի նրանից, որ ով Նիկոլի հետ համաձայն չի դավաճան ա: Սա ուղղակի պատերազմի տանող ճանապարհ է: Նիկոլը պատերազմ հաղթող չէ և չի էլ կարող լինել: Նիկոլը Հայաստանն ու Արցախը տանում է մեծ աղետի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: