Հայերեն   English   Русский  

ԱԺ-ում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հետաքննող հանձնաժողով


  
դիտումներ: 62

Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի և Սահմանադրական օրենքին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան ¼-ի պահանջով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման քննչական հանձնաժողով։

Այն կհետաքննի և կդիտարկի Երևանի քաղաքապետարանին տարբեր տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի հանձնման օրինականությունը, ինչպես նաեւ անշարժ կամ շարժական գույքի սպասարկման, հանձնման պայմանագրերը, ներառյալ սեփականությունը, շինարարության թույլտվությունները եւ այլն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: