Հայերեն   English   Русский  

​Ես դժվարանում եմ խոսել. Անգելա Մերկել


  
դիտումներ: 411

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, առաջին անգամ այցելել է Օսվենցիմ՝ նացիստական համակենտրոնացման ճամբար (Լեհաստան): Այցը կապված է Աուշվից-Բիրկենաու հիմնադրամի (այդպես է կոչվել մահվան ճամբարը) 10-ամյակի հետ: Հիմնադրամը զբաղվում է նացիստների հանցագործությունների վայրի պահպանությամբ:

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պատմել է իր ապրումների մասին, որ ունեցել է նախկին համակենտրոնացման ճամբարն այցելելիս:

«Կանգնել այստեղ ԳԴՀ-ի կանցլերի դերում և հանդես գալու հնարավորություն ունենալ դժվար է, հեշտ չէ ինձ համար»,- ասել է նա:

Գերմանիայի կառավարության խոսքով՝ ինքն ամաչում է նացիստների հանցագործությունների համար: Նա շեշտել է, որ այդ հանցագործությունները հնարավոր չէ մոռանալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: