Հայերեն   English   Русский  

Ֆիննախն ու ԿԲ-ն դեմ են Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը


  
դիտումներ: 686

ՀՀ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը դեմ են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է անցնել առողջապահության համընդհանուր ապահովագրության և 6 տոկոս առողջապահական հարկ սահմանել:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու են իրենք դեմ այդ նախաձեռնությանը։ Նախարարի խոսքով՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը. «Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտրվեն, և նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել: Իսկ հիմա կստացվի, որ մի կողմից արվել է ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ հարկային բեռ ենք ավելացնում: Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա այս հարցը»,-նշել է Ջանջուղազյանը։

Հարցին, թե ո՞րն է առողջապահական հարկի օպտիմալ շեմը, Ջանջուղազյանն ասել է. «Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: