Հայերեն   English   Русский  

​Մորալեսը հայտարարել է, որ ԱՊԿ-ի զեկույցի տվյալները վկայում են իր հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում


  
դիտումներ: 447

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ներկայացրած զեկույցն իր երկրում տեղի ունեցած համընդհանուր ընտրությունների խախտումների վերաբերյալ վկայում է, որ ինքը հաղթանակ է տարել առաջին փուլում, իսկ կազմակերպությունը մասնակից է պետական հեղաշրջմանը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ հայտարարությունը նա արել է երեկ իր թվիթերում:

«ԱՊԿ-ի զեկույցը վեր է հանել խախտումներով 226 արձանագրություն: Եթե անգամ հանենք այդ արձանագրություններից «Շարժում հանուն սոցիալիզմի»-ի [Մորալեսի կողմնակիցները] ձայները, արդյունքների տարբերությունը 10 տոկոսից ավելի է: Միակ նենգափոխումը կատարվել է ԱՊԿ-ի կողմից, որ պետական հեղաշրջման մասնակիցն է,- գրել է Մորալեսը:- Օրենքը նախատեսում է, որ խախտումների առկայության դեպքում պետք է կրկնակի քվեարկություն կատարվի: Մեր հաղթանակն առաջին փուլում գողացել են»:

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի՝ ձայների մեծ մասը ստացել է Էվո Մորալեսը, որ պետության գործող նախագահն էր: Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ընդունում հակառակորդի հաղթանակն առաջին փուլում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: