Հայերեն   English   Русский  

Երևանի արվեստի դպրոցների, ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձները կբարձրանան


  
դիտումներ: 82

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հունվարի 1-ից բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մինչև 25 տոկոսի ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը մինչև 56 տոկոսի չափով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Բյուջեի նախագծի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երևանցիներ: Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն»,-նշել է Հայկ Մարությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: