Ադրբեջանցի լրագրողների այցի արդյունքը զրոյական է, քանի որ արդբեջանի հանրությունը այդպես էլ ճշմարտությունը չիմացավ. Անժելա Էլիբեկովա
Նրա խոսքով՝ նրանց այցի արդյունքը զրոյական է, քանի որ արդբեջանցի հանրությունը այդպես էլ ճշմարտությունը չիմացավ:
«Լրագրողների փոխանակումը պետք է նպաստեր խաղաղությանը, սակայն ադրբեջանցի լրագրողները վերադարձան և հրապարակեցին քարոզչական նյութեր, Հայաստանի տնտեսական վիճակը ներկայացրին սև գույներով, փորձեցին տարածել առասպելն այն մասին, որ Հայաստանի և Ղարաբաղի հայերի միջև պառակտում է դիտվում, և հակամարտության հանդեպ մոտեցումները նույնպես տարբերվում են: Ղարաբաղում իբր հակամարտությունից վախենում են, մինչդեռ Հայաստանում դրա հանդեպ անտարբեր են: Դրանից բացի, փորձ է արվել այն թեզն առաջ մղել, որ հայկական կողմն իբր շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ, այսինքն՝ հայկական կողմի դիրքորոշումն ապակառուցողական է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել լրագրողների փոխադարձ այց. Հայաստանից եւ Արցախից լրատվամիջոցների ներկայացուցիչները ուղեւորվել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական մեդիայի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան եւ Ղարաբաղ: